Մամուլ 1 տարի առաջ - 08:10 10-04-2025

Պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, մեր տեղեկություններով, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։ Չնայած Վիլենից հետո ՔՊ ցուցակում հաջորդը` 100-րդը, Արշակ Օրդուխանյանն է, սակայն նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում, եւ 101-րդ համար Արտյոմ Մեհրաբյանն է վերցրել մանդատը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին։ 2024 թ. փետրվարին նա նշանակվել էր նորաստեղծ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ հուլիսին՝ պաշտոնից ազատվել: Դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան