Ներքին 4 տարի առաջ - 21:30 23-12-2021

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի կողմից «Ի գործ» ծրագրի փորձագետ Թերեզա Դավթյանին ներկայացնելու նպատակով:

Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության կարևորությունը:

««Ի գործ» ծրագիրը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու սփյուռքահայերի հայրենադարձությանը»,- ասել է Թագուհի Թովմասյանը: ԱԺ պատգամավորը ներկայացրել է նաև հանձնաժողովի առաջիկա անելիքները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հարությունյանը նշել է, որ կառավարության գործունեությունն ուղղված է Սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման և ազգային ինքնության հարցերում աջակցությանն ու սփյուռքահայերի մեր երկրում ինտեգրմանը: Նա նաև տեղեկացրել է, որ «Ի գործ» ծրագրի նպատակային իրականացման արդյունքում շուրջ 30 սփյուռքահայ որոշում են կայացրել մնալ հայրենիքում: Նրանց մի մասն արդեն անցել է աշխատանքի պետական և այլ կառույցներում:

Հերմինե Հարությունյանը շեշտադրել է օրենսդիր մարմնի հետ գործակցության անհրաժեշտությունը:

Փորձագետ Թերեզա Դավթյանը նշել է, որ փորձն ու գիտելիքները ներդնելով՝ իր նպաստը կբերի «Ի գործ» ծրագրի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Սփյուռք գործակցության այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»