Ներքին 3 տարի առաջ - 19:17 24-03-2023

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի նախագիծը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը եւ Աղվան Վարդանյանը մարտի 24-ին հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային քննարկման հիմքում նախորդ շաբաթ ԱԺ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի նախագիծն էր, որի շրջանակում առաջացել են որոշ հարցեր, որոնք բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքով կարգավորումների կարիք ունեն: Նրանց կարծիքով ընդունված տարբերակը թերկարգավորումների անհրաժեշտություն ունի կամ դրանք այնպիսին են, որ հետագայում գործնական կիրառության ընթացքում կարող են խնդրահարույց լինել գործատու-աշխատող հարաբերությունների ճկունության համար՝ Աշխատանքային օրենսգրքում կենսաթոշակային տարիքի հիմքով պայմանագիրը լուծելու արգելք սահմանելուն: Սա գործատուին միաժամանակ հնարավորություն եւ ազատություն է տալիս գնահատելու կենսաթոշակային տարիքի հասած աշխատողի գործնական հատկանիշներն ու մասնագիտական որակները եւ ըստ այդմ՝ շարունակելու նրա հետ աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաեւ գնահատելու նրա կարողությունները, ինչը նշանակում է, որ աշխատողին տրվում է հնարավորություն դրսեւորվելու այնքան, որքան նա կարող է:

Բիզնես ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները, մասնավորապես, վերաբերում էին նրան, որ նման կարգավորման պարագայում գործատուի համար ավելի կդժվարանա գնահատման որեւէ չափորոշիչներ սահմանելը եւ աշխատողներին ատեստավորման ենթարկելը: Նրանք առաջարկում են սահմանել ցանկ, որում կենսաթոշակային տարիքը լրացած անձիք չընդգրկվեն, հաշվի առնելով այդ աշխատանքների վտանգները եւ ռիսկերը՝ սահմանել որոշակի պայմանագրով աշխատելու հնարավորություն կամ վերանայել աշխատաժամանակը: Առաջարկվել է նաեւ կարգավորումներ անել հանգստյան օրերին աշխատելու վերաբերյալ՝ աշխատանքային ժամերի կարգավորմամբ եւ վարձատրությամբ պայմանավորված:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջարկները կքննարկեն գործադիրի գործընկերների հետ: Նրա խոսքով եթե առաջինից երկրորդ ընթերցում գտնվեն համապատասխան լուծումներ, դրանք կիրացվեն երկրորդ ընթերցման ռեժիմում, եթե ավելի խորքային կարգավորումներ ենթադրվեն, գուցե այդ փոփոխություններին անդրադարձ կկատարվի հետագայում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի