Ներքին 6 ամիս առաջ - 16:41 23-03-2026

Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով

«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Telcell Terminal-ների միջոցով կարող եք համալրել մի շարք բանկերում սպասարկվող հաշիվներ և քարտեր միայն նույնականացման միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար հետևեք քայլերին.

• Ընտրեք Հաշվի կամ քարտի համալրում գործարքի տեսակը,
• մուտքագրեք անհրաժեշտ տվյալները,
• նույնականացված Telcell Wallet-ով սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը,
• համակարգը ավտոմատ կներբեռնի Ձեր տվյալները,
• մուտքագրեք գումարը:

QR-ի սքանավորման 2-րդ տարբերակը

• Սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը հեռախոսի տեսախցիկով,
• սեղմեք էկրանին ցուցադրված հղումին,
• եթե ունեք Telcell Wallet, այն անմիջապես կբացվի,
• եթե չունեք Telcell Wallet, ավտոմատ կտեղափոխվեք App Store կամ Google Play այն ներբեռնելու համար:

Ինչպես ներբեռնել Telcell Wallet հավելվածը և նույնականանալ` կարող եք տեսնել կից տեսանյութում:

Հարգելի հաճախորդներ, Telcell Terminal-ներով կարող եք համալրել հետևյալ բանկերում սպասարկվող հաշիվներն ու քարտերը՝
Ameriabank, Ardshinbank, AraratBank, Amio Bank, AEB, Artsakhbank, ArmSwissBank, Evocabank, IDBank, Converse Bank, VTB Bank

Մենք շարունակաբար աշխատում ենք նոր գործիքների ներդրման ուղղությամբ՝ նույնականացման գործընթացը դարձնելով ավելի պարզ և հարմարավետ։ Շուտով կներկայացնենք նոր հնարավորություններ։

Շնորհակալություն մեզ ընտրելու և մեր ծառայություններից օգտվելու համար։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան