Մամուլ 1 տարի առաջ - 08:30 08-04-2025

Շահեցին լոռեցիները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաեւ հիմա։ Վարչությունների, բաժինների պետեր են փոխվել ՔԿ-ում: Կոմիտեի մեր աղբյուրներն ասում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համերկրացիներին` լոռեցիներին։

Օրեր առաջ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ Նա ծնունդով Վանաձորից է, աշխատել է ՆԳՆ-ում՝ որպես ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ։ Պաշտոն է ստացել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի օրոք։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է նախորդ տարվա մայիսին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպից։ Երբ Բագրատ սրբազանը երթով գնացել էր ՆԳՆ շենքի մոտ՝ տեղեկանալու, թե Վեհափառ հայրապետի մուտքը խոչընդոտած ոստիկաններն արդյոք պատասխանատվության ենթարկվե՞լ են, Մարտիրոսյանն ասել էր, թե Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել։

ՔԿ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ՝ իրեն խորհրդական է նշանակվել Գեւորգ Խաչատրյանը` նույնպես Վանաձոր քաղաքից։ Նա 2023-2025թթ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահն է եղել, դրանից առաջ` 15 տարի աշխատել է վարկային կազմակերպություններում՝ որպես կառավարիչ, եւ քննչականում աշխատելու համապատասխան փորձ չունի։

ՔԿ մամուլի խոսնակին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդներ է տալու Գեւորգ Խաչատրյանն Արթուր Պողոսյանին։ «Աշխատանքի բաժանում, որպես այդպիսին, չկա, դա որոշում է Քննչական կոմիտեի նախագահը, կոնկրետ խորհրդականների դեպքում կատարում են առանձին հանձնարարություն»,- պատասխանեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում