Մամուլ 2 տարի առաջ - 08:14 02-03-2024

«Հրապարակ»-ը հերթական հաղթանակն է տարել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Այն առավել կարեւոր է, քանի որ հաղթել ենք իշխող կուսակցության ներկայացուցչին` «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին: Եվ այն արձանագրվել է դատական վեճը սկսվելուց 4 տարի անց: Խնդրո առարկան 2019 թվականի հունիսի 19-ին հրապարակած մեր լուրն է, որտեղ մենք ներկայացրել էինք «հերոսի» քաջագործությունները` նրան «նյու-Սաշիկ» որակելով: Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ՝ «Հրապարակի» դեմ:

Եվ այս հաղթանակն առավել կարեւոր է նրանով, որ առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր հայցվորի պահանջը, իսկ վերաքննիչ դատարանի երկու գրագետ դատավոր (Սամվել Մատինյան, Լենդրուշ Հովհաննիսյան), գիտակցելով մամուլի դերն ու առաքելությունը, բեկանել են վճիռն ամբողջությամբ եւ մեր օգտին որոշում կայացրել: Դատարանը գտել է, որ լրագրողն իրավունք ունի գնահատականներ հնչեցնելու քաղաքական գործչի վերաբերյալ, եւ մեր հրապարակման մեջ առկա չէ վիրավորանք:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով