Մամուլ 2 տարի առաջ - 08:42 07-12-2023

Հրապարակ օրաթերթը դատարանում հերթական հաղթանակն է տարել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում, այս անգամ` վերաքննիչ քաղաքացիական: Դատարանը` դատավոր Մ. Հարթենյանի նախագահությամբ, մերժել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի եւ դրա տնօրեն Դավիթ Փափազյանի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի 10.01.2023 թ․ որոշումը, որով մերժվել էր նրանց հայցը: Եվ պետական բյուջեից ահռելի գումարներ ստացող ֆոնդը հիմա պետք է նաեւ «Հրապարակի» փաստաբանի ծախսերը հոգա:

Ճիշտ է` այդ ծախսն իրենց գրպանից չեն վճարելու, եւ անգամ, հավանաբար, որեւէ մեկը նկատողություն չի ստանալու` լրատվամիջոցի եւ դատարանի ժամանակը խլելու ու անհիմն հայց ներկայացնելու համար, սակայն նման կազմակերպության համար ուղղակի ամոթալի է, որ պայքարում են խոսքի ազատության դեմ եւ գրագետ իրավաբաններ չունեն, որ հուշեն` երբ կարելի է հայց ներկայացնել դատարան, երբ` չի կարելի: Ի դեպ, այս ֆոնդը ԶԼՄ-ներին դատի տալու մեծ սեր ունի, մոտ 6 հայցադիմում է ներկայացրել տարբեր լրատվամիջոցների դեմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով