Մամուլ 1 տարի առաջ - 07:30 20-03-2025

Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Հայտարարեց նաեւ, որ առաջին անգամ է՝ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:

Իհարկե, հետո միլիարդներ մսխվեցին ԱՆԻֆ-ում, բայց դա չէր խանգարել, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին:

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2023 եւ 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ՝ 20 մլն դրամ, իսկ 2-րդ անգամ 50 մլն դրամ է փոխանցվել «Իմ քայլը» հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը:

«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ Quanta-ն։

Հարկ է նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում նշվածից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիր։

Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում, նախկիններին մեղադրելով թալանի, բիզնեսներին փայ մտնելու համար՝ Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղարշելու հարցում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան