Ներքին 4 տարի առաջ - 12:54 30-11-2021

Բարի Սամվել Ալեքսանյանը, որ չգիտես ինչու շռայլ նվերներ է անում Երևանին

Երեկ Երևանի քաղաքապետարանը իր պաշտոնական կայքում տարածեց հայտարարություն, ըստ որի, Երևանի քաղաքապետարանը «Alex holding»-ից նվիրատվություն է ստացել։

Oragir.News-ը փորձեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակից ճշտել և հասկանալ թե ի՞նչ նվիրատվություն են ստացել Սամվել Ալեքսանյանից։ Հարցին ի պատասխան` մամուլի խոսնակը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվիրատվություն չի ստացել։ Այդ նվիրատվություն ստացել են «Alex holding»-ից։

Չմոռանանք նշել, որ տվյալ կազմակերպությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Իսկ այն հարցին, թե ի՞նչ են նվեր ստացել և ի՞նչ առիթով խոսնակը պատասխանեց․ «ինչ-որ առիթ չի եղել, անառիթ նվիրատվություն են ստացել՝ նստարաններ այգիների համար»։ Իսկ այն հարցին, թե գումարային ցուցանիշի վերածած՝ նվիրատվությունը ի՞նչ արժեք ունի, մամուլի խոսնակը նշեց, որ հստակ թիվ նշել չի կարող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող