Ներքին 4 ամիս առաջ - 17:45 08-06-2026

ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան

Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական:

Այս մասին ԲՀԿ ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:

«Ունենք տվյալներ, և արդեն 4 ընտրատարածքից 120 ձայն վերադարձել է մեզ: Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե լինի 3 ընդդիմադիր ուժ: Մենք այս պարագայում չունենք փաստագրական տվյալներ, բայց գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր է նաև այդպիսի վարկած: Մենք հիմա ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ:

Այս պահին առայժմ ԿԸՀ-ին ոչինչ չեմ ասի ու չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ այո՛, ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել: Մենք գտնվում ենք ուսումնասիրության փուլում՝ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու սրությունը, առայժմ զերծ կմնամ, բայց ունեմ իմ ենթադրությունները»,- ասաց Աբովյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով