Ներքին 2 տարի առաջ - 17:40 25-12-2023

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցույթ է հայտարարում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։

2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար, լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։

Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած կապալառույի տեխնիկայով։

Հայտարարված ծավալները տեղափոխելու համար, կապալառուն պետք է ապահովի անհրաժեշտ քանակությամբ թրթուրավոր բուլդոզերներ, էքսկավատորներ, 30-ից 60 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր և անհրաժեշտության դեպքում նաև այլ տեխնիկա։

Կապալառուն պարտավորվելու է ապահովել ՀՀ Կառավարության 07․07․ 2022 թ․-ի 1050-Ն որոշման և ԶՊՄԿ-ում ընդունված անվտանգության կանոնները։

Ամբողջական հայտարարությունը և տեխնիկական առաջադրանքը նշված հղումով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում