Մամուլ 1 տարի առաջ - 08:10 23-11-2024

Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլեւս չեն բոյկոտում ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները։ Սկզբում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցեց Լավրովի հետ ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը, իսկ նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում կայանալիք «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու կմեկնի ԱԺ պատվիրակություն, որի կազմում են ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը։

Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։ Մինչդեռ այս տարվա փետրվարին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ «Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին», իսկ սեպտեմբերի 18-ին ասել էր, որ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում