Մամուլ 3 տարի առաջ - 08:36 31-03-2023

Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում, ոմանք տենչում են Հայաստանում կալանավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ այդ մասին բարձրաձայն խոսում են, ոմանք էլ շտապում են Ռուսաստան՝ մասնակցելու «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» միջազգային նախագծի միջոցառումներին։

Ինչպես հայտնի է, 2023 թվականի փետրվարին հիշյալ միջոցառումը մեկնարկել է Յարոսլավլի մարզում, իսկ ապրիլի 1-4-ը Հայաստանի օրերը կանցկացվեն Սոչի առողջարանային քաղաքում՝ քաղաքի վարչակազմի պաշտոնական աջակցությամբ:
Միջոցառումներին մասնակցելու նպատակով Սոչի կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ, Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը, Մաթեւոս Ասատրյանը եւ ռուս փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Սանդիկովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»