Մամուլ 2 տարի առաջ - 08:40 15-11-2023

Իշխանությունում կադրային կրիզիս է. թափուր հաստիքները տարիներով չեն համալրվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունում կադրային կրիզիս է` թափուր հաստիքներն ամիսներով, անգամ տարիներով չեն համալրվում: Օրինակ, ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է։

Օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվեց Արմեն Ավթանդիլյանը: Նրա ազատվելուց հետո լուրեր տարածվեցին, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել, մեծ թվով զինվորների են տարկետում տալիս կամ ազատում ծառայությունից, եւ Ավթանդիլյանի ազատումը դրանով էր պայմանավորված: Իշխանությունն ուզում է ավելի «ձիգ» կադրով փոխարինել նրան: Սակայն փաստն այն է, որ դեռ փոխարինող չեն գտել, եւ ժամանակավոր պաշտոնակատարն է գործը «յոլա տանում»։

Նույն իրավիճակն է նաեւ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում․ օգոստոսի 5-ից՝ Սերգեյ Ատոմյանին ազատելուց հետո, կալանավայրերի ծառայությունը պետ չունի: Իշխանական շրջանակներում խոսում են, որ այս պաշտոնում էլ հարմար թեկնածու չեն գտնում: Խոսակցություններ կան, որ Քննչական կոմիտեի նախկին պետ, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին են առաջարկել, նա չի համաձայնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան