Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 24-06-2024

Փաշինյանի հետևից․ Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ

«Ալիևը օրը մի պայման է դնում, թե դու ի՞նչ շուն ես, որ ուզում ես Սահմանադրություն փոխես»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ծավ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

2022 թվականից թշնամու նշանառության տակ հայտնված գյուղի տարեց բնակչուհին իրավիճակի ամբողջ մեղքը բարդում նախկինների վրա։ Փաշինյանից չի դժգոհում, ավելին, նախորդ շաբաթ Սյունիքի մարզ այցելության ժամանակ հանդիպել է Փաշինյանին, վերջինս էլ խոստացել է իրենց վագոն-տնակների տանիքները կարգի բերել։

«Հիմա էլ տերտեր է եկել, չգիտեմ՝ ինչեր է անում, երկիր է փոխում, այ անամոթներ, թողեք ապրենք։ Թող Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, թող մնա, չի կարողնա, այդ մարդը երևի հրաժարական կտա, հլա հենա գործ է անում։ Բագրատ Սրբազանը երկիր է քանդում, չի թողնում, որ ժողովուրդը ապրի, ինչի՞ են ցույցեր անում»,- ասաց Ծավի բնակիչը։

Դիտարկմանը՝ Սրբազան շարժման անդամներն ասում են՝ Փաշինյանը երկիրը հանձնում է, պետք է նրան հեռացնել և սահմանները պաշտպանել, Փաշինյանին աջակցող կինն այսպես արձագանքեց․

«Նա երկիրը երբեք չի հանձնի, երբե՛ք։ Արցախը արցախցիներն են հանձնել, ինչի՞ են դուրս եկել։ Արցախը Նիկո՞լն է հանձնել, հլը ես դժգոհ եմ, որ ղարաբաղցիներին ընդունել է Հայաստան։ Ես միշտ էլ ասել եմ, որ ղարաբաղցիները Հայաստանի դեմ պատերազմելու են»։

Լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ծավի բնակիչը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին, իսկ լսե՞լ է, որ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, տարեց կինն այսպիսի պատասխան տվեց․

«Լա՛վ է արել, ասել է, բոլ ա, հերիք ա, բան են ման գալիս, որ այդ մարդու վրա մի բան գցեն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիաի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպես են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գոհ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից.

Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Թուրքերը մի անգամ ինձ տարել են մեր դաշտերից. Արավուսի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին