Ներքին 3 տարի առաջ - 18:38 22-02-2023

Ծավ գյուղի անտառում այրվել է մոտ 4 հա բուսածածկույթ

Փետրվարի 22-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի վերջնամասում գտնվող անտառից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։48-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ծավ գյուղից 10 քաղաքացի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճուղից 8 աշխատակից, Շիկահողի արգելանոցի 8 աշխատակից, 8 զինծառայող և Շիկահող հասարակական հրշեջ-փրկարարական հենակետի 7 աշխատակից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»