Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 14-06-2024

ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ եւ այլք։

Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները բարձրանալու խնդիր ունի, եւ նորմալ է, որ Ազգային հերոսին, պատերազմում ոտքը կորցրած մարդուն այդ փոքրիկ հարցում ընդառաջում են։ Բայց երեկ նրան թույլ չեն տվել մտնել՝ ասելով, թե աշխատակազմի ղեկավարի որոշում կա, ըստ որի՝ այս երկրի համար ոչինչ չարած ուսապարկերը կարող են այդ մուտքից մտնել, Սեյրան Օհանյանը` ոչ։

ՀՀ քաղաքացիներին սեւ-սպիտակի բաժանած այս իշխանությունները, փաստորեն, հասարակությանը պառակտելու, մարդկանց սորտավորելու, թշնամանք հրահրելու եւ քաղաքացիական բախումների տանելու հարցում նորանոր բարձունքներ են նվաճում: Իսկ ամբողջ աշխարհում նման քաղաքականությունը ռասիզմ է կոչվում եւ քրեորեն պատժելի արարք է համարվում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք