Մամուլ 3 տարի առաջ - 08:39 24-05-2023

Վարչապետի աշխատակազմը բեռնատար մեքենա է գնել «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմը 8 մլն 910 հազար դրամ՝ շուրջ 23 հազար դոլար արժողությամբ բեռնատար մեքենա է գնել՝ «ԳԱԶ 3302-750» մակնիշի։ Գնումը կատարվել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից։ Մեքենան նոր է, գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար: Իսկ թե ինչ կարիքների համար՝ չի նշվում։

Հետաքրքիր է, որ ժամանակին Փաշինյանը ծաղրում էր այս մոդելի ավտոմեքենաները եւ երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու էր հեռավոր 2017-ին, մայրաքաղաքային տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսները, որոնք մինչ այժմ էլ կան՝ սպասարկում են բնակչությանը, անվանում էր «հուսահատության գազելներ»։

Արցախի ու ՀՀ տարածքների հանձնման ֆոնին, թերեւս, Փաշինյանի աշխատակազմի ձեռք բերած այս նոր «Գազելը» երեւի կարելի է «հույսի գազել» անվանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան