Ներքին 4 տարի առաջ - 17:23 23-04-2022

Վարչապետի աշխատակազմը 50 հատ ոսկեզօծ մեդալ է գնել

Վարչապետի աշխատակազմը «Երևանի ոսկերչական գործարան 1 Գնոմոն» ԲԲԸ-ից 50 հատ ոսկեզօծ մեդալ է գնել: Գնման համար պետբյուջեից ծախսվել է 990 հազար դրամ, միավորի արժեքը 19 հազար 800 դրամ է։

Գնված ապրանքի նկարագրությունից տեղեկանում ենք, որ մեդալի վրա փորագրված է կառավարության շենքը, ներքևի մասում գրված է «վարչապետ», իսկ վերևի մասում՝ «Հայաստանի Հանրապետություն»։ Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ գնվել է «Վարչապետի հուշամեդալը»։

Հուշամեդալը տրվում է «Պետականաշինության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների գնահատման նպատակով»։

Թե ում է պատրաստվում վարչապետը պարգևատրել և երբ, դեռևս հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»