Մամուլ 3 տարի առաջ - 08:04 21-03-2023

Վարչապետի աշխատակազմը հորդորել է պետական հաստատություններին հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց եւ տեղափոխվում արեւմտյան տիրույթ։ Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԳՆ հորդորով պետական հաստատություններին գրություններ է ուղարկել՝ առաջարկելով հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից։ ԱԳՆ նամակում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ միջազգային գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով շփումներում ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցների մի ստվար զանգված ՝ որպես աշխատանքային էլեկտրոնային փոստի հասցե, իրենց գերատեսչությունների պաշտոնական էլեկտրոնային հասցեների փոխարեն շարունակում է տրամադրել անձնական էլփոստերի հասցեները։ Տրամադրված էլեկտրոնային փոստերի հասցեները շատ հաճախ ունեն mail.ru դոմեյնը։

Հաշվի առնելով այն, որ ԵՄ կառույցներում խուսափում են, իսկ վերջին ժամանակներս նաեւ դադարեցրել են աշխատանքային նամակագրություն իրականացնել «ru» դոմեյն ունեցող էլփոստի հասցեների հետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ բոլոր գերատեսչություններին՝ ԵՄ-ի հետ շփումների, ԵՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու եւ այլ առնչությունների ընթացքում տրամադրել գերատեսչական էլփոստերի հասցեներ եւ խուսափել անձնական հասցեների, հատկապես «ru» դոմեյն ունեցող, գործածումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ