Մամուլ 2 տարի առաջ - 08:44 13-02-2024

Արհամարհե՞լ են օրենսդիրներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Սիներջի» ընկերության աշխատակիցների կալանքը փոխվեց դատախազի նախաձեռնությամբ, սակայն մեզ ասացին, որ դա չի նշանակում, թե ՔՊ խմբակցության միջնորդությունը մերժվել է` այլ մնացել է առանց քննության:

Բայց այս ձեւակերպումը ՔՊ-ում, մեր տեղեկություններով, ծանր են տարել, քանի որ սրանով դատախազությունն արհամարհել է ԱԺ-ին եւ հասկացրել, որ իրենց կարծիքն առոչինչ է: Եվ շեշտել են, որ կանանց խափանման միջոցը փոխել են, որովհետեւ նրանք ցուցմունք են տվել:

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ իշխանական պատգամավորներն ի սկզբանե երկմտել են՝ միջնորդել միայն կանա՞նց հարցով, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան, թե՞ նաեւ տնօրենի` Աշոտ Հովհաննիսյանի համար, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պնդմամբ ներառվել է նաեւ տնօրենի անունը, այն հիմնավորմամբ, որ չի կարելի հեղինակավոր ընկերությանը նման հարված հասցնել՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը։

Որոշ պատգամավորներ կարծում են, թե սա է պատճառը, որ իրենց միջնորդությունը թողել են առանց քննության։ ՔՊ-ում խոսում են նաեւ՝ որ եթե այս գործը չհիմնավորվի, Փաշինյանը պարտավոր է աշխատանքից ազատել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, ում համար այս գործն ավարտին հասցնելը դարձել է կյանքի-մահվան խնդիր: Նա ոչ միայն կեղծ գործ է հարուցել, այլեւ Փաշինյանին հավատացրել, որ երկաթե ապացույցներ ունի «դարի հանցագործության» հետ կապված, դրա համար է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի համար կալանքի սանկցիա պահանջել։

Դատախազությունից երեկ նաեւ պահանջել էին, որ 2 պատգամավոր նորից միջնորդություն ներկայացնեն` որոշվել է, որ երաշխավոր կկանգնեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան