Մամուլ 1 տարի առաջ - 08:00 10-09-2025

«Հրապարակ»․ «Տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ․ Հրապարակ

Ի տարբերություն Բագրատ սրբազանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունն արգելված չէ, եւ պարբերաբար «Երեւան-Կենտրոն»` ԱԱԾ-ին կից մեկուսարան նրան այցի են գնում փաստաբանները, մերձավորները, նաեւ՝ ընդդիմադիրները։ Սրբազանին այցելողները պատմում են, որ նրա «դուխը» տեղն է, հումորը՝ եւս: Ասում են՝ իմանալով, որ իրեն գաղտնալսում են, շարունակ հումորներ է անում Նիկոլ Փաշինյանի թեմայով` հատուկ գաղտնալսողների համար: Նաեւ աղոթք ու պատարագ է կարդում «կլյուչնիկների», ՔԿՀ աշխատողների համար։

Հիշեցնենք, որ սրբազանները նստած են նույն խցում։ Նրանց հարազատները «տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ` 2 շաբաթ Միքայել Աջապահյանի, 2 շաբաթ` Բագրատ սրբազանի մերձավորներն են ուտելիք հասցնում: Երկու սրբազանն էլ, մեծ հաշվով, կալանավորված են իշխանության՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, թեպետ պաշտոնական մեղադրանքն իբրեւ թե «ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանությունը զավթելու կոչ անելու» «հանցանքներն» են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան