Մամուլ 2 տարի առաջ - 07:12 26-01-2024

Ի՞նչ է թաքնված թենիսի կորտերի քանդման ետևում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջերս կռվախնձոր դարձած Օղակաձեւ այգու 4-րդ հատվածում գտնվող շինությունների քանդման նախագիծն իր հետ բազում հարցեր է անպատասխան թողել, մասնավորապես՝ թենիսի կորտերի հետ կապված։ Մի շարք հարցեր պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արարատ» թենիսի ակումբ։ Ըստ նրանց՝ հարցեր կան անպատասխան, մասնավորապես՝ անհասկանալի է, թե համայնքին պատկանող տարածքն ինչպես է հանրային գերակա շահ համարվելու։ «Հատկապես վերջին 2 օրվա ընթացքում մեզ ուղղված հարցերի բնույթից, ուղղվածությունից ձեւավորվում է տպավորություն, որ փորձ է արվում հարցը տանել բոլորովին այլ հարթություն, շեղել հանրության ուշադրությունը: Չենք կարող նշել, թե ինչ է այս ամենի ետեւում թաքցված, սակայն կարող ենք նշել, որ խաղն ազնիվ չի, եւ հանրային գերակա շահ առկա չի, եւ դրա ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»։

Կասկածներ կան, որ համայնքը, թենիսի կորտերը հանրային գերակա շահ ճանաչելով, այն օգտագործելու է այլ նպատակներով, օրինակ՝ մեծ ռեստորանային համալիր է տեղում կառուցվելու։ Ըստ ակումբի՝ խելամիտ տարբերակ, որով ներդրված միլիոնները հետ կվերադառնան, չկա։

«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ կողմից վճարված՝ համայնքային սեփականություն հանդիսացող միայն հողի վարձավճարի չափը գերազանցում է տարեկան 8 մլն ՀՀ դրամը:

Ըստ ակումբի՝ համայնքապետարանը ԶԼՄ-ներին տրամադրել է կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ, որը հրապարակել է Factor TV-ին:

Ըստ ակումբի տարածած հայտարարության՝ սխալ է նշված նույնիսկ իրենց ընկերության կազմակերպաիրավական տեսակը:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում