Մամուլ 1 տարի առաջ - 08:01 12-02-2025

Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետևում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշխատակիցների 11-օրյա գործադուլն ավարտվեց իրենց գործուն ջանքերով` ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը բանակցել են կոմբինատի ղեկավարության եւ ցուցարարների հետ ու հասել արդյունքի, սակայն իրականում իրավիճակը հանգուցալուծվել է գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի շնորհիվ, որտեղ տնօրենը սպառնացել է անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած դրա ետեւում։ Իշխանությունն էլ որոշել է առաջ ընկնել եւ հարցը կարգավորել: Ըստ որոշ լուրերի, իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել աշխատողների ընդվզումը:

Բանն այն է, որ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, եւ իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ: Վարչապետի աշխատակազմից էլ փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից եւ հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Մի խոսքով, տարբեր շահեր են համընկել: Մյուս կողմից, տարօրինակ է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել: Երեկ Խուդոլին հայտարարեց. «Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների եւ գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական եւ տնտեսական նշանակությունը մարզի եւ ՀՀ-ի համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում