Ներքին 2 տարի առաջ - 08:55 10-11-2023

Ո՞վ է կանգնած կեղծ «նարուշիլովկաների» բիզնեսի ետևում, ինչպես են դրանք տարածվում

Վերջին շրջանում մամուլում հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ ոստիկանները կեղծ «Նարուշիլովկա» ունեցող վարորդների են բացահայտում։

Այսպես կոչված «Նարուշիլովկան» տրամադրվում է համակարգում ծառայողներին, որոնք երթևեկության կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության չեն ենթարկվում, չեն տուգանվում։

Կեղծ «Նարուշիլովկաների» նման տարածումը վկայում է այն մասին, որ դրա օրինակը որևէ մեկը համակարգից դուրս է հանել, այլապես մարդը, որը երբեք չի տեսել թե ինչ տեսք ունի «Նարուշիլովկան», հազիվ թե կարողանա այն կեղծել։

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով նշված խնդրին ասաց․

«Խորհրդային գերատեսչական հրամաններով նախատեսված փաստաթուղթ էր «Նարուշիլովկան», որը բաժանվում էր հատուկ ստորաբաժանումների ծառայողներին, որպեսզի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից խախտում արաձնագրելու դեպքում, ցույց տան և անձի տվյալները չգաղտնազերծվեն»։ Oragir.News-ը Ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե մինչ այս պահը կեղծ «Նարուշիլովկա» գործածելու քանի՞ դեպք է բացահայտվել, սակայն մեզ պատասխանեցին, որ հարցի հասցեատերը Քննչական կոմիտեն է։

Քննչական կոմիտեից էլ պատասխանեցին, որ չգիտեն՝ խոսքն ինչի մասին է, և չեն կարող աշխատասենյակներով հերթով անցնել և հավաքագրում կատարել։ Գրավոր հարցում պահանջեցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի