Ներքին 8 ամիս առաջ - 23:01 05-02-2026

«Խաղաղասիրական» ժեստերի ետևում շարունակում է գործել բռնnւթյան, նվաuտացման և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը

Խորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը։

«Այս որոշումը ոչ միայն իրավական, այլև խորապես անմարդկային և քաղաքական հաշվեհարդարի ակտ է, որը հակասում է արդար դատաքննության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Ամենացնցողն այն է, որ այս դատավճիռը կայացվել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել էին ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։

Խաղաղության, եղբայրության ու մարդասիրության մասին բարձր խոսքերն այսպես կոպտորեն հակասում են իրական գործողություններին։

Այս հակասությունը բացահայտում է, որ «խաղաղասիրական» ժեստերի ետևում շարունակում է գործել բռնության, նվաստացման և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով