Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:32 12-12-2023

3 ժամվա մեջ օրենքները քվեարկում եք, դակում եք ու վերջացնում․Գեղամ Մանուկյան

ԱԺ արտահերթ նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին․ «Արթուր Խաչատրյանի մազերը սպիտակեցին՝ Կառավարության ներկայացուցիչներին հիշեցնելով, որ այդ շտապողականությունը, վերջին պահին, ափալ-թափալ բերել, առաջինից երկրորդ ընթերցումով անցկացնելը դարձել է Կառավարության աշխատաոճը։ Միանգամից օրենսդրական փոփոխություն բերեք, ասեք՝ ախպե՛ր, 15-օրյա ռեժիմ չկա, 3 ժամվա մեջ օրենքները քվեարկում եք, դակում, վերջացնում»։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն արձագանքեց․ «Մենք աշխատանքային ռեժիմում ենք, հապշտապ ոչինչ չկա, պատրաստ ենք ամենայն մանրամասնությամբ քննարկել այս նախագիծը, որն, ի դեպ, ամբողջովին բարելավող լուծումներ է ենթադրում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի համատեքստում։ Եվ կարծում եմ՝ դուք էլ առնվազն պետք է դեմ չլինեք, եթե առաջարկվում է բարելավող քաղաքականություն, այն էլ հետադարձ կիրառության հնարավորությամբ»։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի