Արտաքին 1 տարի առաջ - 23:02 05-02-2025

Վրաստանում որոշել են կրկնօրինակել ամերիկյան ու բրիտանական օրենքները. ընդդիմությունը խուճապի մեջ է

«Վրացական երազանքը» խստացումների օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել

«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց քաղաքացիական հասարակության և մեդիայի դեմ ուղղված մի շարք սահմանափակող օրենքների նոր նախագծեր առաջարկելու մասին: Այս օրենքները պետք է ընդուվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում խորհրդարանի կողմից: Կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց, որ փոփոխությունները վերաբերելու են նաև թմրանյութերին և անչափահասներին:

Իրականացվելու են հետևյալ օրենսդրական փոփոխությունները․

• Թմրանյութերի կիրառման խստացում: Պետությունը խիստ կլինի թմրանյութեր վաճառողների նկատմամբ՝ խրախուսելով սպառողներին հրաժարվել դրանցից։

Մդինարաձեն նշել է, որ առանձին մոտեցում կլինի մարիխուանայի և հերոինի սպառողների նկատմամբ:

• Անչափահասների իրավունքերի պաշտպանություն: Անձնական իրավունքների պաշտպանությունն անփոփոխ կմնա, սակայն արդարադատության կանոնները խստացվելու են՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

• Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) սահմանափակումներ: Օրենքից հանվելու են բոլոր նորմերը, որոնք պարտադիր կերպով ապահովում էին ՔՀԿ-ների մասնակցությունը հանրային որոշումների ընդունման գործընթացում:

• Պետական ոլորտում օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակումներ: Պետական ծառայողները չեն կարողանա ստանալ ֆինանսավորում, գործուղումներ կամ դասընթացներ դրսի աղբյուրներից՝ առանց իրենց գերատեսչության ղեկավարի թույլտվության:

• Մեդիայի գործունեության կարգավորում: Մեդիայի ֆինանսավորումը արտասահմանյան աղբյուրներից սահմանափակվելու է՝ բացառությամբ առևտրային գովազդների: Կներդրվի մեդիայի օբյեկտիվության և լրագրողական էթիկայի վերահսկման նոր օրենք, որն, ըստ Մդինարաձեի՝ հիմնված է Մեծ Բրիտանիայի մոդելի վրա:

• Օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք: Ներկայիս «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը փոխարինվելու է ԱՄՆ-ի «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) «ճշգրիտ կրկնօրինակով»: Մդինարաձեն հայտարարեց, որ ներկայիս «թեթևացված» տարբերակը փոխարինվելու է ավելի խիստ օրենքով՝ ապահովելով դրա լիակատար կիրարկումը:

• ՔՀԿ-ների ֆինանսավորման նոր հիմք: Կստեղծվի պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի այն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք կնպաստեն վրաց ժողովրդի շահերի պաշտպանությանը՝ առանց դրսի ազդեցության:

• Միգրացիոն օրենսդրության խստացում: Այս ոլորտում ևս կկատարվեն խստացումներ՝ սահմանափակելով միգրացիոն հոսքերը:

Վերջում Մդինարաձեն ընդգծեց, որ այս քայլերը նպատակ ունեն նպաստելու Վրաստանի անկախությանն ու կանխելու արտաքին միջամտությունները։

Օրենսդրական փոփոխությունները պետք է ընդունվեն առաջիկա 2-3 ամսվա ընթացքում, լինելու են նաև հանրային լսումներ։

Փետրվարի 3-ին խորհրդարանն արդեն ընդունել էր մի շարք սահմանափակող օրենքներ և փոփոխություններ վարչական և քրեական օրենսգրքերում՝ խստացնելով պատժամիջոցները «պաշտոնյաներին վիրավորելու» և «ոստիկանության վրա հարձակվելու» համար:

2020թ. հոկտեմբերյան ընտրություններից հետո ձևավորված 11-րդ գումարման խորհրդարանը համարվում է լեգիտիմության պակաս ունեցող մարմին: Ներկայումս խորհրդարանում տեղ են զբաղեցնում միայն «Վրացական երազանք»-ն ու նրա դաշնակից «Ժողովրդի ուժ» կուսակցությունը։

Ք.Ս.

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին