Արտաքին 4 տարի առաջ - 16:58 23-03-2022

Մոսկվան ցանկանում է, որ Ուկրաինան փոխի ռուսերենը սահմանափակող օրենքները. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացրել ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ։ Այնտեղ նա մի քանի կարևոր հայտարարություն է արել ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է չեղյալ համարել ռուսերենի օգտագործումը սահմանափակող օրենսդրությունը: Կիևի հետ բանակցությունները ծանր են ընթանում, քանի որ, ըստ Լավրովի, ուկրաինական կողմը մի կողմից՝ «հասկացել է այն բաները, որոնք պետք է համաձայնեցվեն», իսկ մյուս կողմից՝ իբր «անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում է իր իսկ առաջարկներից»:

Նրա խոսքով, եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա (նման առաջարկ է արել Լեհաստանը - BBC), դա ուղիղ բախում կլինի Ռուսաստանի զինված ուժերի և դաշինքի միջև: Ռուսաստանը դեմ չէ այն բանին, որ արևմտյան երկրները ձգտում են միջնորդական դեր խաղալ Ուկրաինայում կարգավորման հարցում, սակայն Մոսկվան «բացարձակ հստակ կարմիր գծեր ունի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով