Ներքին 5 տարի առաջ - 10:36 17-02-2021

ԼՂՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԸ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԸ

Արցախում ռուսաց լեզվին մտադիր են պաշտոնական կարգավիճակ տալ։ Այս առիթով Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Այն հրապարակվել է Արցախի ԱԺ կայքում։

Ըստ նախագծի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուները կլինեն գրական հայերենը և ռուսերենը:

Նախագծում նշվում է, որ ԼՂՀ-ն «խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»։

Այն ստորագրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին պետականի կարգավիճակ տալու մասին լուրերը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է ռուսաց լեզվի կիրառումն այլ երկրներում, սակայն լեզվին պետական կարգավիճակ տալու որոշումը այդ երկրների ներքին գործն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով