Ներքին 1 տարի առաջ - 18:35 04-04-2025

Մենք ոչ թե կոալիցիա ենք կազմում կամ պաշտոնների սակարկության մեջ մտնում, այլ  քվեարկում ենք՝ հանուն ՔՊ-ի իշխանազրկման. Կարեն Սիմոնյան

Կարեն Սիմոնյանի գրառումը.

Հարգելի՛ գյումրեցիներ,
«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր՝ նվազագույն քաղաքական նպատակ ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը, իսկ առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը:

Մենք քարոզարշավից առաջ հրապարակել էինք մեր սկզբունքները և մեկ միլիմետր անգամ չենք շեղվել այդ սկզբունքներից:

Ուրախ եմ, որ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքը վերջապես հրապարակեց իր որոշումը: Սա համարում եմ բոլորիս հաղթանակը:

Այս պահին կարող եմ ասել, որ մենք նպաստեցինք, որպեսզի «Մայր Հայաստանի»նվազագույն խնդիրը՝ ՔՊ-ի իշխանազրկումը, իրականություն դառնա և ժողովրդի պահանջը կյանքի կոչվի:

Ուզում եմ հատուկ նշել, որ մենք ոչ թե կոալիցիա ենք կազմում կամ պաշտոնների սակարկության մեջ մտնում, այլ քվեարկում ենք՝ հանուն ՔՊ-ի իշխանազրկման:

Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից, որոնց համար քվե ենք ստացել և որոնք բխում են Գյումրու, գյումրեցիների շահերից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով