Ներքին 2 տարի առաջ - 12:54 30-11-2023

Որդիս զանգել էր, 2 բառ հասցրեց հոր հետ խոսել․ Ջերմուկից գերեվարվածի մայր 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգոստոսի 16-ին գերեվարվել էր Երևանի բնակիչ, վարժական հավաքի մասնակից, 40-ամյա Գագիկ Ոսկանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գագիկ Ոսկանյանի մայրը պատմեց, որ որդին մի քանի օր առաջ զանգել է, և հասցրել է միայն հոր հետ խոսել։

«Տան համարին զանգեց, մի 2 բառ խոսեցին, ձայնը վատ էր լսվում, չէր էլ հասկացվում։ Կարևորը ձայնը լսեցինք, ասաց՝ լավ է, Կարմիր խաչում էր։ Ավել ոչինչ չասաց»,- պատմեց տիկին Աշխենը։

Նա հավելեց՝ այս ընթացքում, ոչ մի պետական կառույցից իրենց զանգող ու հետաքրքրվող չի եղել։
«Ո՞նց կարող է պետությունն այսքան անտարբեր լինել իր քաղաքացու հանդեպ։ Հասկանում ենք՝ լարված վիճակ է, բայց կարելի է մի հատ զանգել գերու ծնողին, մեր որդուց մի նորություն ասել։ Միայն Կարմիր խաչն է աշխատում, իրենցից շատ շնորհակալ եմ»։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բաքվում նշանակվել է դատական նիստ՝ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված կեղծ գործով։
Ոսկանյանը մեղադրվում է ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու պատրաստության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ:
Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով