Ներքին 3 տարի առաջ - 20:30 09-10-2023

Սպասում եմ տղաս զանգի՝ ձայնը լսեմ․ Ջերմուկի դիրքերից գերեվարվածի մայր

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգոստոսի 16-ին գերեվարվել էր Երևանի բնակիչ, վարժական հավաքի մասնակից, 40-ամյա Գագիկ Ոսկանյանը։

«Կարմիր խաչը դեռ անցած շաբաթ պետք է այցելեր որդուս, որպեսզի հետը կարողանայինք խոսել, բայց հետո զանգեցին, ասացին, որ Գագիկի հետ տեսակցությունը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում, մեզ նախապես կասեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ոսկանյանի մայրը՝ Աշխեն Ավետիսյանը։

Նա ասաց, որ այս ընթացքում հեռախոսակապի միջոցով չեն շփվել, մեկ անգամ միայն նամակ է ստացել որդուց․ «Գրել էր, որ լավ է, էլ բան չգիտենք։ Սպասում եմ՝ տղաս զանգի, ձայնը լսեմ, հետը խոսեմ»,- ասաց տիկին Աշխենը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով