Ներքին 3 տարի առաջ - 19:00 21-08-2023

Հնարավոր է՝ այս շաբաթ Կարմիր խաչն այցելի որդուս. գերեվարվածի մայր

«Նոր զանգահարեցի Կարմիր խաչ, աշխատակիցների հետ խոսեցի, ասացին՝ բոլոր դիմումները ներկայացրել են, սպասում են՝ Բաքուն թույլ տա, որպեսզի այցելեն որդուս, հնարավոր է՝ այցելությունն այս շաբաթ լինի։ Այսպիսի անորոշ ու սպասողական վիճակում ենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի դիրքերից գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանի մայրը՝ Աշխեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գագիկ Ոսկանյանը, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ:

Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակել էին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով