Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 09:03 31-07-2023

Կարմիր խաչն ունի բոլոր մանդատներն ու լիազորությունները, որպեսզի վերադարձնի Վագիֆ Խաչատրյանին․ ակցիայի մասնակից

Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը։

Արցախցի ուսանող Հրաչյա Բաղդասարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հասատատակամ է իր պահանջներում և չի հեռանալու գրասենյակի մոտից, մինչև չվերադարձնեն իր հայրենակցին։

Մեր հարցին, թե ինչպես է գնահատաում հասարակության արձագանքը, արդյոք մարդիկ աջակցում են իրենց, ասաց․ «Անտարբերությունը մեր հասարակության մեջ շատ-շատ է, իհարկե ոչ բոլորն են անտարբեր։ Մեր նպատակը պարզ է, մեր գործողությունները թափանցիկ են, և ես խնդիր չեմ տեսնում մեզ միանալու մեջ։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ եղե՛ք մտահոգ, մարդուն ձերբակալել են, նա ադրբեջանցիների ճիրանների մեջ է, չգիտենք, թե մարդուն ինչ են անում»։

Երիտասարդը շեշտեց, որ իրենք բարձր են գնահատում Կարմիր խաչի աշխատանքը, որ նա այս ամբողջ ընթացքում բուժառուներ է տեղափոխել, նաև դեղամիջոցներ է հասցրել, սակայն փաստն արձանագրվեց, որ հենց իրենց ներկայությամբ են Վագիֆ Խաչատրյանին առևանգել, և Կարմիր խաչն ունի բոլոր այն մանդատներն ու լիազորությունները, որպեսզի վերադարձնեն Խաչատրյանին։

Ակցիայի մասնակիցը նաև շեշտեց, որ այս պահին Արցախում օրհասական վիճակ է, հատկապես Ստեփանակերտում, որտեղ վառելիքի ահռելի խնդիր կա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող