Ներքին 3 տարի առաջ - 12:30 18-08-2023

Հույս ունեմ, որ նորից գրկելու եմ որդուս․ Ջերմուկի դիրքերից գերեվարվածի մայր

«Անորոշ վիճակ է, բայց հույսս չեմ կորցնում, որ տղաս գալու է»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի դիրքերից գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանի մայրը՝ Աշխեն Ավետիսյանը։

Տիկնոջ խոսքով՝ մինչ այս պահը իշխանության որևէ ներկայացուցիչ իրենց չի այցելել, ՊՆ-ից ևս չեն եկել։

«Իմ քրոջ տղան է զբաղվում, գնացել են ՊՆ, փաստեր ներկայացրել, ասել են՝ կզբաղվենք, բայց ինչ մնում է, որ իրենք գան, կամ զանգեն՝ չէ։ Երեկ Կարմիր խաչ էի զանգել, ասացին՝ զբաղվում ենք, այսօր էլ կզանգահարենք, տեսնենք՝ ինչ նորություն ունեն։ Հույսով սպասում եմ, որ նորից գրկելու եմ որդուս»,- ասաց տիկին Աշխենը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գագիկ Ոսկանյանը, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակել էին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։ Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով