Արտաքին 2 տարի առաջ - 10:44 25-11-2023

Անկարան կրկին առաջարկում է Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ կազմակերպել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հերթական անգամ հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են ևս մեկ անգամ բանակցություններ կազմակերպել իրենց տարածքում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ մեր տարածքում անցկացնել խաղաղության բանակցություններ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև»,- ասել է Ֆիդանը՝ Stratcom միջազգային ռազմավարական հաղորդակցության գագաթաժողովում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ խաղաղության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե դադարեն երրորդ երկրների աջակցությունն ու հավաքական ջանքերը։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և Ղրիմը համարում է նրա տարածքը։

Գագաթնաժողովին, որի կենտրոնական թեման հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարն է, ելույթ կունենան ավելի քան 60 բանախոսներ 30 երկրներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան