Արտաքին 5 տարի առաջ - 14:45 06-05-2021

Անկարան ամեն ինչի շուրջ համաձայն չէ Մոսկվայի հետ, պետք է պաշտպանել սեփական շահերը. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ամեն հարցում համաձայն չէ Մոսկվայի հետ, բայց միևնույն ժամանակ պետք է պահպանել երկխոսության բաց ուղիներ:

«Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանն ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ միշտ չէ, որ հեշտ է դրական արդյունքների հասնել, բայց դա հնարավոր է: Դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքն ունենք: Այնուամենայնիվ, մենք ի վիճակի ենք բաց խոսելու. կարևոր է երկխոսության համար բաց ուղիներ պահելը»,- ասել է Չավուշօղլուն Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը, և Ռուսաստանը դա հասկանում է:

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, երբ դա հնարավոր է, սակայն անսասան ենք մնում, երբ անհրաժեշտ է»,- ասել է Չավուշօղլուն:

Նախարարն ընդգծել է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բերելով Սիրիայի օրինակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան