Արտաքին 8 ամիս առաջ - 22:24 28-01-2026

Անկարան առաջարկում է ակտիվացնել «Միջին միջանցքի» զարգացման աշխատանքները

Անկարան առաջարկում է ակտիվացնել «Միջին միջանցք» անունով հայտնի Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացումը և հետաքրքրություն է ցուցաբերում Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Աշգաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոկը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն ապացուցել է իր անվտանգ և գործնական ուղին։ Մենք ուրախ ենք նշել այս միջանցքի նկատմամբ վերջերս աճող հետաքրքրությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից։

Չնայած Թուրքմենստանը թուրքական ապրանքների համար կարևոր ուղի է դեպի Կենտրոնական Ասիայի շուկաներ, Թուրքիան նշանակալի դեր է խաղում Թուրքմենստանի համար դեպի Եվրոպա տեղափոխման գործում։

Այս շրջանակներում մենք կարծում ենք, որ «Միջին միջանցքի» արդյունավետությունը բարձրացնելու համար մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը բազմամոդալ տրանսպորտի զարգացման, երկկողմ և եռակողմ մակարդակներում գործողությունների պարզեցման և արագացման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»,- ասել է դեսպանը։

նշենք, որ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին («Միջին միջանցք») անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում դեպի Եվրոպա։ Այն կոնտեյներային բեռնափոխադրումներ է իրականացնում երկաթուղային և ծովային տրանսպորտով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան