Արտաքին 4 տարի առաջ - 18:37 01-04-2022

Անկարան պատրաստ է Պուտին-Զելենսկի հանդիպումը կազմակերպել Թուրքիայում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականությանը:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Էրդողանը նշել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ այսօր զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ նրա՝ նախնական բանակցություններում համաձայնության հասնելուց հետո միայն հնարավոր կլինի ղեկավարների մակարդակով քայլեր ձեռնարկել Ղրիմի և Դոնբասի հարցում: Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարներին էլ տեղեկացրել են, որ Անկարան պատրաստ է այդ հարցում Պուտինի և Զելենսկու հանդիպումը ևս Թուրքիայում կազմակերպել:

Էրդողանի խոսքով, թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինն այս ամենի վերաբերյալ դրական մոտեցում ունեն:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան միայն «ուրախ կլինի», եթե հնարավորություն ստեղծվի երկու երկրների ղեկավարների միջև Ստամբուլում նման գագաթնաժողով անցկացնել և «բացասական միտումը վերածել դրականի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով