Մամուլ 2 տարի առաջ - 08:17 27-10-2023

Իշխանականները որոշել են վրեժխնդիր լինել ունևոր խավից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հեղափոխականների արագ հարստանալու, նրանց ցոփ ու շվայտ կյանքի մասին խոսակցությունների աճին զուգահեռ, իշխանության ամենավերին մակարդակում որոշում է կայացվել, որ ՔՊ-ականները հնարավորինս զուսպ եւ համեստ կենցաղ պետք է վարեն: Մասնավորապես, հրահանգ է եղել երկրից մեկնելիս այլեւս օդանավերի բիզնես դասից չօգտվել, այլ՝ էկոնոմ դասից։ Այս անհարմարություններից նեղված՝ իշխանական որոշ շրջանակներում որոշել են վրեժխնդիր լինել ունեւոր խավից՝ բիզնես դասից օգտվողներից՝ հրապարակել քիչ թե շատ հանրային ճանաչում ունեցող մարդկանց եւ թիրախավորել նրանց։

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հիմա թիրախում հատկապես արցախցիներն են՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, որոնք կարող են համարձակվել ինքնաթիռ նստել եւ որեւէ երկիր մեկնել։ Առհասարակ` օդանավակայանում եւ օդանավերում հայտնի անձանց նկարելու եւ սոցցանցերում` մեղադրական ստատուսներով, տարածելու ավանդույթը ՔՊ-ական դարաշրջանում ներդրվեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան