Մամուլ 3 տարի առաջ - 08:33 30-09-2023

Իշխանականները սերտացնում են շփումները արևմուտքի հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ։ Նրանք մեր երկրի համար այս ողբերգական օրերին գործուղումների են մեկնում, սեմինարների ու խորհրդաժողովների մասնակցում։ ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին են մեկնելու հոկտեմբերի 22-24-ը՝ Ստոկհոլմ (Շվեդիա), ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մի խումբ պատգամավորների հետ, հոկտեմբերի 8-9-ը՝ Պրահա եւ 10-11-ը՝ Բրատիսլավա (Սլովակիա)։ Կարգադրության մեջ նշված է՝ «աշխատանքային այց», բայց թե ինչ աշխատանքներ՝ չեն մանրամասնել։

Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-10-ը եւ 14-ին կգործուղվեն Բեռլին, հոկտեմբերի 11-13-ը՝ Դրեզդեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արսեն Թորոսյանի հետ այս օրերին Դուբլինում է, երեկ հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան