Մամուլ 3 տարի առաջ - 08:25 22-12-2022

Ինչու են 24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին շրջանում պասիվացել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որեւէ գործուղման չեն մեկնում։

Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, եւ գործուղումները հենց այս փուլում են առավել կարեւոր։

Նախավերջին գործուղման հրամանը, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է դեկտեմբերի 10-ին՝ Փարիզ․ ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու է գործուղվել Վլադիմիր Վարդանյանը, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 13-16-ին՝ Մոսկվա։ ՌԴ Պետդումայի կազմակերպած՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու են մեկնել Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գեւորգյանը։ Մինչդեռ, մինչ ադրբեջանցիների «բնապահպանական ակցիան», կայքում գործուղումների մասին գրեթե ամեն օր կարգադրություն կար, եւ օր չկար, որ հատկապես ՔՊ-ականները գործուղման չլինեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան