Մամուլ 1 տարի առաջ - 08:05 26-06-2025

Իշխանականները «լռվել» էին Ֆեյսբուքում. պլան էին իրագործում. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի մատյան գունդը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, երեկ վաղ առավոտից «լռվել» էին Ֆեյսբուքում եւ իրար հերթ չտալով` յուրաքանչյուրը մեկ տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ, իրենց տերմիններով` «հեղաշրջման պլանի» մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որեւէ խնդիր չկա, եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել: Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը, միտումնավոր, համակարգված գործողություն էին մշակել` իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին: Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղտնիք համարվող նյութեր, որոնք ՔՊ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային: Խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից` ժողովրդի կարեկցանքին արժանանան ու իրենց ռեյտինգը բարձրացնեն: Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտում եւ թշնամանք տարածելն է ու ընդդիմությանը թիրախավորելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան