Մամուլ 3 տարի առաջ - 09:22 04-10-2023

Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել իր գնած հյուրանոցի գույքը. չի հավանել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաեւ Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն այդ շքեղ հյուրանոցը գնել էր պայմանավորվածությամբ, որ տարեկան 1 միլիարդ պետք է վճարեր պետությանը, սակայն այս տարի նա ուշացրել էր գումարի վճարը, եւ հենց այդ ժամանակահատվածում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանը չի հավանել հյուրանոցի ներքին տեսքը եւ հրահանգել է վերանորոգել ու միայն այդ դեպքում շահագործել։ Քանի որ նախկինում հյուրանոցը կառուցվել էր մի քանի դիզայներների համատեղ նախագծով, եւ գույքը համապատասխանում էր հենց այդ դիզայնին, Նարեկ Նալբանդյանը որոշել է վաճառքի հանել գույքը, մասնավորապես՝ օրթոպեդիկ ներքնակները, հեռուստացույցները, թանկարժեք կահույքը, որը, ըստ նախկինում տարածված լուրերի, բերված էր արտերկրից եւ պատրաստված է բարձրորակ փայտից։

Փաստորեն, նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի հավանում: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչո՞ւ էր գնել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան