Մամուլ 3 տարի առաջ - 08:25 15-03-2023

ՔՊ 3 պատգամավոր շոկոլադե չուպաչուպսները հավանել է. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ-ական կանանց երկու շոկոլադե չուպաչուպս է նվիրել:

Գրել էինք, որ Հակոբ Արշակյանի այս քայլը ծաղրի առարկա է դարձել ՔՊ-ում, իշխող ֆրակցիայի կանանցից ոմանք անգամ դեն են նետել Արշակյանի նվիրած չուպաչուպսները՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:
ԱԺ փոխնախագահը, պարզվում է, վրդովվել է մեր այս հրապարակումից եւ որոշել է անուղղակի արձագանքել մեզ՝ առանց կոնկրետացնելու.

«Գիտնականներն ասում են, որ շոկոլադը երջանկացնում եւ ժպիտներ է պարգեւում մարդկանց։ Մի՛ վախեցեք դեղին մամուլից, իրար նվիրե՛ք հայկական շոկոլադ»,- գրել է Արշակյանը:
Արշակյանի այս գրառումն ավելի ծանր վիճակի մեջ է դրել իրեն: Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակել են ծաղրել Արշակյանին՝ գրելով.

«Հետաքրքիր է՝ դուք, շոկոլադ ուտելուց ու դեղին մամուլ կարդալուց բացի, ուրիշ գործ չունե՞ք անելու։ Ամբողջ սահմանի երկայնքով կուտակումներ կան թշնամու կողմից, Արցախը բլոկադայի մեջ է, սահմանամերձ բնակավայրերում մարդիկ տագնապով սպասում են պատերազմի վերսկսման, իսկ ԱԺ փոխնախագահը՝ թե բա շոկոլադ ու դեղին մամուլ… »։
«Ինչու՞ մտածեն. տակները՝ չոր, փորները՝ կուշտ։ Մտածելու համար ուղեղ է պետք»,- արձագանքել է մյուս օգտատերը:
«Լավ է շոկոլադ, քան չուպաչուպս»,-արձագանքել են ֆեյսբուքյան օգտատերերը Արշակյանի գրառմանը:

Հակոբ Արշակյանին իր իսկ գրառման ներքո օգնության են հասել ՔՊ-ական կանայք՝ Մարինե Խաչատրյանը եւ Հասմիկ Հակոբյանը, շնորհակալություն են հայտնել Արշակյանին համեղ նվերի համար: Զարուհի Բաթոյանը գրել է.
«Մամաս շատ հավանեց, ասում է՝ կարող ես կրկնել, Արշակյա՛ն ջան»: Բաթոյանի սոցապնախարար անցյալն է հիշել ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Արշակյանը.
«Նախշու՛ն ջան, պատվարժա՛նս, կարգ ու թոշակ չստացած քաղաքացին ինչպե՞ս հասնի այդ շոկոլադին, երբ ունի լիքը մուծումներ եւ պարտքեր մշտապես…»:
Կարճ ասած, անգամ իշխանության երբեմնի սիրելի «Ֆեյսբուք»-ում քննադատությունն ավելի շատ է: Եւ, հետեւաբար, հարց է առաջանում՝ մեզ արձագանքելու իմաստը՞…

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից