Ներքին 5 ամիս առաջ - 11:56 05-05-2026

Վերադարձի փո՞րձ, թե՞ պատահականություն. Հայկ Հովհաննիսյանը հավանել է Անահիտի տեսանյութը

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցը քննարկում է շոուբիզնեսյան ամենասիրված զույգերից մեկի՝ Հայկ Հովհաննիսյանի և Անահիտ Մանուկյանի հնարավոր բաժանումը։ Թեև պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն նրանց էջերից անհետացած համատեղ լուսանկարները խոսում են լուրջ խնդիրների մասին։

Չնայած լուսանկարների ջնջմանը, հետևորդները նկատել են, որ զույգը դեռևս շարունակում է հետևել միմյանց սոցցանցերում։

Ավելին՝ երկրպագուների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ Հայկը «հավանել է» Անահիտի վերջին տեսանյութը։ Սակայն, երբ թեման սկսել է լայն տարածում գտնել, Հայկը շտապել է հեռացնել իր «հավանումը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկը հանելուկային գրառում էր արել՝ նշելով. «Ինքն ավելի վատն է, քան իր մասին խոսում են», ինչը շատերը մեկնաբանեցին որպես զղջման կամ ինքնախարազանման փորձ։

Անահիտ Մանուկյանն իր հերթին դեռևս պահպանում է լռություն՝ չմեկնաբանելով իրենց հարաբերությունների այս բարդ փուլը։ Արդյո՞ք սա վերադարձի առաջին քայլն է, թե՞ պարզապես զգացմունքային պահի արդյունք՝ ցույց կտա ժամանակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում