Մամուլ 4 տարի առաջ - 09:43 19-03-2022

Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը որոշել է լրատվական կայք բացել. ժողովուրդ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը բիզնես ոլորտից որոշել է մեդիադաշտ ներթափանցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հավկիթի «գործ անողը» որոշել է ուժերը նաև լրատվական հարթակում փորձել: «Ցանկանում է լրատվական կայք բացել, այս պահին զբաղված է խմբագրակազմ հավաքելով»,- ասաց մեր զրուցակիցը:

Թե ինչ անվանում կունենա կամ երբ հրապարակում կերևա Նալբանդյանին պատկանող լրատվամիջոց-կայքը, դեռևս հստակ չէ: Պարզ է, սակայն, որ ծաղկաձորյան «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, այնուհետ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ազգային ժողովի նմանությամբ կառուցված դղյակը ձեռք բերելուց հետո Նալբանդյանի ախորժակն ավելի է բացվել:

Ցեմենտի, հավկիթի, կոմբինացված կերերի «գործ անող» Նալբանդյանն առաջին գործարարը չէ, իհարկե, որ ցանկանում է լրատվադաշտում էլ տեղ ու դիրք ունենալ, որպեսզի իրեն քննադատողներին իր անձնական լրատվամիջոցներով քննադատի:

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նրանք այս ոլորտում չեն հաջողում. կարճ ժամանակ անց կա՛մ պարզապես կորչում են ասպարեզից, կա՛մ էլ դեռ նրանց գոյության մասին որևէ մեկը չի հիշում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով