Ներքին 5 ամիս առաջ - 19:15 12-05-2026

Գործարար Նարեկ Նալբանդյանը ՔՊ ցուցակում չէ, նրա թռչնաֆաբրիկան էլ հավ չի բաժանել․ պարզաբանում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը մայիսի 1-ին «Ընտրակաշա՞ռք, թե՞ աջակցություն․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան հավ է բաժանում» վերտառությամբ հրապարակում էր կատարել՝ տեղեկացնելով, որ նախընտրական շրջանում, երբ գործում է բարեգործություն կատարելու արգելքը, գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Շիրակ» թռչնաֆաբրիկան հավ է բաժանել մարզի անապահով ընտանիքներին։ Մեր աղբյուրներին հղումով գրել էինք նաև, որ Նարեկ Նալբանդյանը ընդգրկվել է ՔՊ-ի համամասնական ցուցակում՝ զբաղեցնելով 154-րդ տեղը։

Հրապարակումից հետո Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ պարզաբանելով, որ Նարեկ Նալբանդյանը ՔՊ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։ «ՔՊ ցուցակի 154-րդ համարի ներքո գրանցված «Նալբանդյան Նարեկ Արթուրի» տվյալներով անձը չի հանդիսանում գործարար Նարեկ Նալբանդյանը, քանի որ վերջինիս հայրանունը ոչ թե Արթուր է, այլ՝ Անժելոդ», իսկ Շիրակ թռչնաֆաբրիկայի կողմից Շիրակի մարզի անապահով ընտանիքներին հավ բաժանելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։

Մեր կողմից կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ մեր աղբյուրների հայտնածը չի համապատասխանում իրականությանը. Նարեկ Նալբանդյանը չի հանդիսանում ՔՊ ցուցակով պատգամավորության թեկնածու, իսկ Շիրակ թռչնաֆաբրիկայի կողմից մարզի անապահով ընտանիքներին հավ բաժանելու մասին լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։

Անահիտ Չալիկյան
Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով