Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:17 11-07-2023

Նմանատիպ իրավիճակներում անմիջապես պետք է հաջորդի կարգապահական ընթացակարգերի իրականացումը․ ՓՊ նախագահ

Այս ժամանակահատվածում մենք բազմաթիվ անգամ հնարավորություն ենք ընձեռնել և երկար ժամանակ ենք ունեցել, որպեսզի ունենանանք ադեկվատ ու ողջամիտ գնահատական կատարվածի վերաբերյալ։ Բայց ցավոք, առ այսօր մեզ մոտ այդ գնահատականը ոստիկանական համակարգի կողմից արձանագրված չէ։ Այս մասին այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ 2 ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խոշտանգման հատկանիշներով, բայց այն ադեկվատ պատասխանը, որը մենք ակնկալում էինք ոստիկանությունից, առ այսօր առկա չէ։ Փաստաբանությունը հավատարիմ է իր պայքարող տեսակին, մենք այսօր իրականացնում ենք այս ակցիան և կհանձնենք «փաստաբանության թշնամի» սերտիֆիկատը։ Ի դեպ, ակցիային միացել են հարյուրավոր փաստաբաններ»,- ասաց ՓՊ նախագահը՝ հավելելով, որ միջադեպից 1 ամիս ժամանակ է անցել մոտ և երեկ տարածված հաղորդագրությունը պետք է ավելի վաղ լիներ․ «Նաև մենք պահանջել ենք տվյալ՝ Կենտրոնական բաժնի ղեկավարի հրաժարականը, որը ևս չկա։ Կարծում եմ՝ նմանատիպ իրավիճակներում անմիջապես պետք է հաջորդի կարգապահական ընթացակարգերի իրականացումը, որը նորմալ, ադեկվատ և իրավական երկիրին բնորոշ գործիքակազմ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի